Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ ՀՀ-ի եւ ՌԴ-ի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ ՌԴ կառավարությունը որոշել է Դաշնային մաքսային ծառայության «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա լրացուցիչ տարածք հատկացնել:
Այդ տարածքում եւս հնարավոր կլինի մոտ 250 ավտոմեքենայի մաքսային հսկողությանն առնչվող գործառնություններ իրականացնել։
ՊԵԿ-ում հույս են հայտնել, որ նշված կարգավորումը անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման եւ գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով դրական ազդեցություն կունենա։