Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն իր թվիթերյան գրառման մեջ հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-ին կայցելի Իրան։
Այն, որ Լավրովը կայցելի Իրան, հայտնել էին թե՛ Մոսկվայում, թե՛ Թեհրանում, սակայն հստակ ամսաթիվ չէր նշվել:
Ռուսական դիվանագիտության ղեկավարի այս ուղեւորությունը Թեհրան առաջինն է Իբրահիմ Ռայիսիի՝ Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:
Ավելի վաղ Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսազրույցում քննարկել են միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները: