Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը բացառել է Ուկրաինայի՝ Եվրամիության կազմ արագացված ընդունման հնարավորությունը՝ առանց նախատեսված բոլոր պայմանների պահպանման:
Դիվանագետը նշել է, որ արագացված ընթացակարգ եւ ազատ մուտք չի լինի, թեեւ Ֆրանսիան բացում է դուռը, այնուամենայնիվ գործընթացը ժամանակ է պահանջում։
Բոնն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ են ռազմական գործողությունների դադարեցում, երկրի վերականգնում, համապատասխան տնտեսություն եւ ժողովրդավարության մակարդակ։
Ըստ Կլեման Բոնի՝ Ուկրաինային երկար ճանապարհ է սպասում Եվրամիությանը միանալու համար, քանի որ անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների՝ նեառյալ Ֆրանսիայի միաձայն որոշումը։ Նա չի բացառել նաեւ, որ այդ հարցով կարող է հանրաքվե անցկացվել:
Ավելի վաղ Բոնը հայտնել էր, որ Եվրամիության երկրները հունիսի 23-24-ը անցկացվելիք գագաթնաժողովում Ուկրաինային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում բանավոր համաձայնության են հասել: