Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բենզինի ռեկորդային գների պատճառով մտադիր է ժամանակավորապես վերացնել վառելիքի դաշնային հարկը:
Միացյալ Նահանգների ղեկավարը եւ նրա խորհրդականներն արդեն մի քանի ամիս քննարկում են այդ միջոցը: Ըստ Սպիտակ տան ժամանակացույցի՝ ԱՄՆ նախագահը հունիսի 22-ին հանդես կգա ճառով՝ նվիրված երկրում գների աճի իրադրությանը:
Վառելիքի յուրաքանչյուր գալոնից (3,785 լիտր) 18,4 ցենտը ժամանակավորապես չգանձելու որոշմանը պետք է հավանություն տա Կոնգրեսը, Պարբերականի գնահատմամբ՝ Բայդենի նման քայլն ավելի մեծ չափով խորհրդանշական բնույթ կունենա:
Պարբերականի տվյալներով՝Կոնգրեսում թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները թերահավատորեն են վերաբերվում վառելիքի հարկի չեղարկմանը։ Բանն այն է, որ օրենսդիրները վստահ չեն, որ այդ քայլը կօգնի կայունացնելու լցակայանների բարձր գների իրավիճակը։