Իտալիայի գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայում մտահոգություն են հայտնել, որ Իտալիայի տարածքի մոտ 28%-ը երաշտի եւ շոգի պատճառով անապատի կվերածվի։
1944-ից գործունեություն ծավալած կառույցի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2022-ին տեղումները կրկնակի նվազել են, իսկ մոտ ժամանակում երկրում օդի ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը:
Գյուղմթերք արտադրողների ասոցիացիան ահազանգում է, քանի որ ջրի բացակայության պատճառով վտանգված են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 30%-ը, ինչպես նաեւ անասնաբուծությունը։