Ռուսաստանում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ շուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սեւերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը։
Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարն իր հերթին հայտնել է, որ արդյունաբերական գոտու ապաստարաններում մնացած 568 հոգին՝ ներառյալ 38 երեխա, հիմնականում տարհանվելուց հրաժարված ձեռնարկության աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամներն են:
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Սեւերոդոնեցկի համար մղվող ճակատամարտում վճռվում է Դոնբասի ճակատագիրը: