Հայաստանում շատերն այն կարծիքին են, որ սահմանների բացումն ուղղակի աղետ կլինի տնտեսության համար, որ թուրքական էժան ապրանքը կողողի մեր շուկան՝ խաղից դուրս մղելով տեղական արտադրողին։ Այս կանխատեսումներն, իհարկե, իրականությունից կտրված չեն, սրանում իրականության բաժին կա։ Սկզբում գուցե նման անհավասարակշռություն լինի, բայց հույս ունեմ, որ ավելի ուշ ամեն ինչ հունի մեջ կընկնի։
Կարող է նաեւ շատ լավ լինել։ Արդյունաբերության ոլորտը դեպի լավը կարող է գնալ։ Մարդիկ մեկը մյուսից կսովորեն։ Օրինակ՝ գուցե շատ ավելի հեշտ լինի, Հայաստանում արտադրելով, Ամերիկայում, Եվրոպայում, այլ երկրներում Made in Armenia պիտակով վաճառել։ Ենթադրենք՝ Թուրքիայից մի արտադրող կամ մի գործարանատեր գնում եւ այնտեղ [Հայաստանում], օրինակ, վերնաշապիկ է արտադրում, ներսում էլ գրում է Made in Armenia։ Աշխատողներն առնվազն Հայաստանի քաղաքացի են լինելու, հարկերը Հայաստանում են վճարվելու։ Այսինքն, կարծում եմ, օգտակար կլինի։
Բայց դրա համար կարգավորումն ինչ-որ պահից պետք է սկսել։ Այսօրվանից սկսվի՝ ավելի լավ կլինի։ Ես այդպես եմ կարծում։ Այսպես թե այնպես կարգավորվելու է։ Բայց պետք է հասկանալ, որ ցանկացած երկիր նախ իր տնտեսության, իր շահերի մասին է մտածում, այլ կերպ չի կարող լինել։ Հիմքում սա է ընկած։ Հայաստանն էլ իր շահերի մասին պետք է մտածի։ Հիմա, եթե ես շահեմ, ու դիմացինս նույնպես շահի, նշանակում է՝ երկու կողմն էլ երջանիկ կլինեն։ Այս երջանկությունը տարածվելու է նաեւ մեր ժողովուրդների վրա, ավելի ջերմ մթնոլորտ է ստեղծվելու։