Բրիտանական Financial Times -ին տված հարցազրույցում Էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը Եվրամիության երկրներին կոչ է արել հետաձգելու առաջիկա տարիներին ատոմակայանների նախատեսված փակումը, որպեսզի պատրաստ լինեն առաջիկա ձմռանը ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը:
Վերջին կես տարում Եվրոպան կրճատել է ուսական գազից կախվածությունը մինչեւ ընդհանուր ծավալի 20%-ը, մինչդեռ մինչ այդ այն կազմում էր շուրջ 40%: Ավելի վաղ Ավստրիան, Գերմանիան, Դանիան, Նիդերլանդները եւ Շվեդիան ձեռնամուխ են եղել վթարային գազամատակարարման ծրագրերի իրականացմանը՝ արտասահմանից բնական գազի մատակարարման հնարավոր ընդհատումների առիթով անհանգստությունների պատճառով: