Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, խոսելով Եվրամիության հնարավոր նոր անդամների մասին, համեմատել է 1999-ին միաժամանակ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացած Սլովակիային ու Թուրքիային:
Լայենը շեշտել է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի բավականաչափ ճկունությունն ու առաջանցիկությունն ավելի շատ կախված են դիմող երկրից։
«1999-ին Սլովակիան ու Թուրքիան անդամ երկրի կարգավիճակ ստացան: Սլովակիան ավարտեց գործընթացն ու ԵՄ անդամի կարգավիճակ ստացավ, քանի որ իսկապես ձգտում էր անդամակցելու Եվրամիությանը: Թուրքիան, սակայն, հիմա ավելի հեռու է անդամությունից, քան 23 տարի առաջ»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը:
Եվրահանձնաժողովի նախագահը նախորդ շաբաթ Ուկրաինային ու Մոլդովային անդամ երկրի կարգավիճակ տրամադրելու կոչ էր արել՝ ավելացնելով, որ անդամ 27 երկրներից էլ այս թեմայով պատասխանի է սպասում հունիսի 23-ին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովին: