ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստանը Էկվադորի համար չեղարկում է վիզայի ռեժիմը։
Ավելի վաղ Էկվադորը, ի թիվս ավելի քան 150 այլ երկրների, չեղարկել է վիզայի ռեժիմը Հայաստանի համար։
Որպես փոքր եւ բաց երկիր` Էկվադորը առանց վիզայի ռեժիմ է սահմանել բոլոր երկրների հետ՝ բացի մի շարք աֆրիկյան պետություններից, ինչպես նաեւ Աֆղանստանի, Պակիստանի, Բանգլադեշի, Իրաքի հետ։
Հարավային Ամերիկայի երկրներից Հայաստանն առանց վիզայի ռեժիմ ունի Բրազիլիայի, Արգենտինայի եւ Ուրուգվայի հետ, աշխատանքներ են տարվում Պերուի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու համար։
Այսպիսով` Էկվադորի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել 180 օրով։ Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 23-ից։