ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ դեսպանների համաժողովի շրջանակում դեսպաններ Թրեյսին, Դեգնանը եւ Լիցենբերգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ քաղաքականության, ծրագրերի եւ դրանց համակարգման շուրջ։
Նրանք ընդգծել են փոխգործակցությունն ամրապնդելու, անկախությանը զորավիգ լինելու եւ տարածաշրջանի ժողովուրդների համար առավել անվտանգ, կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու իրենց հանձնառությունը։