Հունիսի 24-ին ավարտվում է միասնական քննությունների 1-ին փուլը:
ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրել է, որ հունիսի 24-ին դիմորդները քննություն կհանձնեն քիմիա եւ ռուսաց լեզու առարկաներից: Դիմորդների ընդհանուր թիվը Հայաստանում քիմիայից 1295 է, նախորդ տարի 1081 էր, ռուսաց լեզվից 355 է, 2021-ին 231 էր:
Ըստ Aravot.am-ի՝ մաթեմատիկա առարկայի քննությունից 18-20 միավոր է ստացել 320 դիմորդ կամ 6%-ը, 20 միավոր է ստացել 40 դիմորդ: 1067 դիմորդ կամ դիմորդների 20,2%-ը չի հաղթահարել դրական շեմը:
Երեւանում 470 դիմորդ քիմիա է հանձնելու, 65-ը՝ ռուսերեն: Մարզերում քիմիայից ամենաշատ՝ 117 դիմորդ է հանձնելու Շիրակում, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 29 դիմորդ: Մարզերում ամենաշատ՝ 65 դիմորդ է հանձնելու ռուսերեն՝ Տավուշում, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 4 դիմորդ:
ԳԹԿ մամուլի պատասխանատուն հայտնել է նաեւ, որ ըստ միասնական քննությունների արդյունքների նախնական վերլուծության՝ մաթեմատիկա հանձնելու համար հայտագրվել էր 5414 դիմորդ, քննությանը մասնակցել էր 5295 դիմորդ: