ՌԴ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մինսկում մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ։
Կրասնովն աշխատանքային այցով է մեկնել Բելառուսի մայրաքաղաք՝ մասնակցելու ԱՊՀ-ի մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին։
«Այցի շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։ Եռակողմ հանդիպում տեղի կունենա նաեւ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւի եւ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Կողմերը կքննարկեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում: