Ըստ The Lancet բրիտանական հանդեսի՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ աշխարհի բնակչության պատվաստմամբ գրեթե 20 միլիոն մահ է կանխվել 2020-ի դեկտեմբերից մինչեւ 2021-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում:
Կենսաբանության եւ բժշկության բնագավառի ամենահեղինակավոր գիտական հրատարակություններից մեկի՝ The Lancet-ի հրապարակման մեջ նշված է, որ մաթեմատիկական մոդելավորման հիման վրա հետազոտողները եզրակացրել են, որ պատվաստանյութերը կրկնակի կրճատում են մահերի հնարավոր թիվն ամբողջ աշխարհում: Փորձագետների գնահատմամբ՝ կորոնավիրուսով ախտահարման հետեւանքով աշխարհում կմահանար 31 միլիոն 400 հազար մարդ: