Ազգությամբ եզդի, գյումրեցի Արմեն Հասանյանը 44-օրյա պատերազմում կորցրեց թեւը, առողջությունը, բայց նրան չլքեցին հույսն ու լավատեսությունը: Պատերազմում ստացած վնասվածքների պատճառով տասնյակ անգամներ վիրահատական սեղանին պառկած Արմենն ասում է՝ պետք լինի, նորից կգնա սահման:
Արմենի մայրը՝ Ասյա Հասանյանը, նույն սարսափը երկու անգամ է տեսել. 2016 թվականի քառօրյա պատերազմը նույնպես Հասանյանների ընտանիքի կողքով չի անցել: Արմենի ավագ եղբայրը՝ Արթուրը, վիրավորվել է եւ մինչ օրս մայրաքաղաքի հիվանդանոցներում փորձում է վերագտնել առողջությունը: Տիկին Ասյան ասում է՝ իր զավակների առողջությունը գին չունի, բայց երբ պետության կողմից բավարար ուշադրության չի արժանանում, վիրավորական է:
Ընտանիքն ապրում է Գյումրու ծայրամասային տնակում, որը մասնակի վերանորոգել են անհատ բարերարներն ու բարեգործական կազմակերպությունները:
Նշենք, որ նկարահանումից մեկ օր անց Արմենը կրկին վիրահատվել է:
Հեղինակներ՝ Աննման Մինասյան, Կարապետ Առաքելյան, Գրիգոր Մուրադյան
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։