Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները 2015-ի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ շուտով կվերսկսվեն:
«Մենք պատրաստ ենք վերսկսելու բանակցությունները առաջիկա օրերին: Իրանի համար կարեւորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական օգուտներն ամբողջությամբ ստանալն է»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ ինքը երկար, բայց դրական հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ։