Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան գրառման մեջ նշվել է, որ հունիսի 27-ին հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ռազմական բլոկների ներկայացուցիչները։
Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարության շտաբկայանում:
Երեք երկրների ռազմական բլոկների ներկայացուցիչների հանդիպումը հոկտեմբերի 17-28-ը նախատեսված «Հավերժություն-2022» խորագրով համատեղ զորավարժությունների կազմակերպման առաջին պլանային հանդիպումն էր: