Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին:
Հունիսին տեղի ունեցած հերթական տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի եւ տեսաուղերձների միջոցով կապ հաստատելու իրենց ընտանիքների հետ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել, քանի որ տվյալները գաղտնի երկխոսության շրջանակում են: Հայ իրավապաշտպանները մոտ 80 անձի գերության մասին ապացույցներ ունեն: Զառա Ամատունին ավելի վաղ նշել էր, որ միաժամանակ շարունակում են աշխատել նաեւ պատերազմի հետեւանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ:
Նախորդ հանդիպման եւ գերեվարված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների, հարազատների հետ կապ հաստատելու նման հնարավորություն էր ընձեռվել 2022-ի փետրվարի վերջին, մարտի սկզբին եւ ապրիլին։