Իրավապաշտպան, «Ալիք Մեդիա»-ի սյունակագիրներից Վարդան Հարությունյանը շաբաթներ առաջ եղել է պատերազմական Ուկրաինայում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիեւում, որտեղ հարցազրույցներ է վարել, զրուցել շարքային ուկրաինացիների հետ: «Քաղաք, որտեղ մարդիկ այլեւս չեն ժպտում». այսպես է նկարագրում Կիեւը Հարությունյանը, որտեղ մինչեւ պատերազմը եղել է բազմաթիվ անգամներ: Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Հարությունյանը պատմել է, թե ինչ նպատակով է մեկնել Ուկրաինա եւ ինչ է տեսել այնտեղ: