Ադրբեջանը չեղարկել է հունիսի 27-ին նախատեսված Գրիգորյան-Հաջիեւ հանդիպումը։
***
Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։
Լաչինի բնակիչների խնդիրները կառավարության որոշումներով լուծում ենք, բնակիչները, բնականաբար, պետք է ապահովվեն բնակարաններով։
Ըստ էության, Լաչինում այսօր, նաեւ Արցախի իշխանության հետ այդ հարցերը քննարկում ենք, ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն: Սուսի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, այս պահին տեղեկություններ չունեմ։
***
Թուրքիայից անընդհատ հնչող որոշ հայտարարություններ, ինչպես, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը, շատ ուղիղ խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բացասական ֆոն են ստեղծում, սակայն սա չի նշանակում, որ այդ հայտարարություններից հետո դադարեցնելու են բանակցությունների պրոցեսը։
***
Քանի դեռ ունենք պահվող գերի, թեկուզ մեկ հոգի, մեր ջանքերը չեն կարող արդյունավետ համարվել։
Այսօր հաստատված գերիների 90 եւ ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո՝ նրանց պատասխանատվության գոտում։ Ե՛վ հայկական կողմը, ե՛ւ Ռուսաստանն ու միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ ապահովելու գերիների հայրենադարձումը։
***
Գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկելու Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը։
***
Եվ արձանագրված է, որ գերիները, ռազմագերները, պատանդները, պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, ունենք գերիներ, ովքեր նոյեմբերի 9-ից առաջ են հայտնվել գերության մեջ, կան նաեւ հետո, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի ասվում, որ չի վերաբերում նաեւ հետոյին։
***
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկիր կա, երեքն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը, ՌԴ-ն` համատեղ հայտարարության ֆորմատով, Ֆրանսիան և ԱՄՆ-ն մի քանի անգամ են այդ մասին հայտարարել: ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին:
***
Հայաստանը վերին աստիճանի շահագրգռված է, իսկ Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ, ինչը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից։
Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է ուզում ձեւավորել, այդ պատճառով էլ հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու մեջ, իսկ եթե դա չէ գործողությունների վեկտորը, այդ դեպքում երկու երկրները բոլոր աշխատանքներում կկարողանան լուծումների գնալ։
***
Ադրբեջանի եւ մեր բոլորիս իրավական պարտավորությունն է հասնել տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը, եւ մենք բազմիցս ենք հայտարարել՝ հետաքրքրված ենք այդ գործով։
***
Շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որ փորձում են ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները եւ հետագա ընթացքը։ Այդ հայտարարություններից հետո ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որ տեղի ունենա նախարարների հանդիպում։
Նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներ իրար հետ կապի մեջ պետք է լինեն, բայց Ադրբեջանն արդեն առնվազն մեկ այդպիսի դեպք ունենք, որ բոյկոտել է աշխատանքը, չի ներգրավվել ի հեճուկս պայմանավորվածությունների, եւ նախորդ օրվա ԱԳՆ-ի հնչած առաջարկին պատասխան չի ստացվել։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա ասաց՝ սեղանի վրա հրապարակվածից բացի, այլ փաստաթուղթ հայ-ադրբեջանական խոսակցության սեղանին չկա։