ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հրավերը՝ նոյեմբերին մասնակցելու Մեծ քսանյակի գագաթնաժողովին, որի ժամանակ ելույթ է ունենալու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուշակովը նշել է, որ առայժմ հրավերները առերես ձեւաչափով են արվում։ «Դեռ բավականաչափ ժամանակ կա։ Հուսամ՝ համավարակը թույլ կտա այդ միջոցառումն անցկացնել առերես ձեւաչափով։
Ուշակովն ընդգծել է, որ ի հեճուկս Արեւմուտքի ճնշումներին՝ հետ կանչելու Ռուսաստանի մասնակցության հրավերը, Ինդոնեզիան, միեւնույնն է, հրավիրել է Պուտինին գագաթնաժողով։
G20-ի գագաթնաժողովը Բալի կղզում տեղի է ունենալու նոյեմբերի 15-16-ը։ Այս տարի երկրների ղեկավարներին դիմավորելու առաքելությունը ստանձնել է ձեւաչափի մշտական մասնակից Ինդոնեզիան։
Մայիսի 26-ին Զելենսկին հաստատել է, որ ընդունել է Վիդոդոյի՝ ապրիլի 29-ին գագաթնաժողովին մասնակցելու իրեն արված հրավերը՝ հույս հայտնելով, որ Պուտինն այնտեղ չի լինի։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ իր հերթին դեմ է արտահայտվել գագաթնաժողովին Պուտինին բոյկոտի ենթարկելու մտադրությանը։ Նա ասել է, որ ավելի կարեւոր է, որ արեւմտյան առաջնորդները Ռուսաստանի նախագահին անձամբ արտահայտեն նրա քաղաքականության վերաբերյալ իրենց տեսակետները։