Ըստ ճապոնական NHK հեռուստաալիքի՝ G7-ի գագաթնաժողովին մասնակցելու համար պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խոստացել է 200 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում հատկացնել համապարփակ պարենային անկայունությունը հաղթահարելու համար:
Ճապոնիայի վարչապետի խոստացած փողը նախատեսված է պարենի գների կտրուկ աճից սաստիկ տուժած Ուկրաինային, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի երկրներին օգնելու համար:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, պարենային անվտանգությունը դարձել է G7-ի գագաթնաժողովում քննարկվող հիմնական թեմաներից մեկը։