Ըստ բելառուսական ԲելՏԱ գործակալության՝ ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտնել է, որ Մոլդովայի ղեկավարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին՝ հակառակ վերջին ժամանակներս հանրապետությունում հնչող հռետորաբանությանը:
Լեբեդեւը հույս է հայտնել, որ Մոլդովան կշարունակի աշխատանքն ԱՊՀ-ի շրջանակում: Ըստ նրա՝ ԱՊՀ երկրների մեծ մասը կարծում է, որ Եվրամիության հետ փոխգործակցության ամրապնդումը չպետք է խանգարի ԱՊՀ-ի շրջանակում համագործակցության պահպանմանն ու զարգացմանը:
Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն ավելի վաղ հայտարարել է, որ հանրապետությունում անհրաժեշտ է անցկացնել քաղաքական քննարկում ԱՊՀ-ում մնալու անհրաժեշտության շուրջ: Եվրամիության երկրների ղեկավարներն անցյալ շաբաթ որոշում են ընդունել Ուկրաինային եւ Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին։