Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի (չեզոք գոտի) 136-րդ կիլոմետրում ինտենսիվ աշխատանքների եւ համապատասխան միջոցառումների արդյունքում երթեւեկությունը վերականգնվել է։
Տրանսպորտային միջոցներն այս փուլում կշարժվեն ժամանակավոր ճանապարհով, որին զուգահեռ նախատեսվում է ճանապարհի հիմնանորոգում։