«Արցախգազ» ՓԲ ընկերությունից հայտնել են, որ Արցախի տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա, տեխնիկական աշխատանքներով պայմանավորված, հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 5-ը հանրապետության ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։
Ընկերությունն այս առթիվ հայցել է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը եւ հորդորել համապատասխանաբար նախատեսել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։