Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ:
Քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու եւ զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա տնտեսական եւ անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Հանդիպմանն Արմեն Գրիգորյանը եւ Ֆրեդերիկ Մոնդոլոնին անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը: