Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ է նշանակել Լորա Հոքլային:
Նախքան նոր նշանակումը Լորա Հոքլան Պետդեպարտամենտում ղեկավարել է Հարավային Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակը:
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ Լորա Հոքլան հունիսի 21-ին ուղեւորվել է Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիությունից եւ Ֆրանսիայից իր գործընկերների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի համար կայուն խաղաղության հաստատման հարցերով, իսկ հունիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
ԱՄՆ Պետքարտուղարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ նշանակելու մասին պաշտոնապես չի հաղորդել։ Պետքարտուղարությունը հունիսի 28-ին տարածած հաղորդագրությամբ սոսկ տեղեկացրել է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, որի անունը նշված չէր, զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։