Բելառուսի կառավարությունը մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը երկարացրել է այսպես կոչված «ոչ բարեկամական երկրներից» պարենային ապրանքների ներմուծման՝ հունվարին սահմանված արգելքը: Նոր որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ին:
Դրա հետ մեկտեղ սահմանափակումներն աննշան կերպով կմեղմացվեն: Մասնավորապես, որոշել են հաջորդ կիսամյակում բելառուսցի ներմուծողներին թույլատրել «ոչ բարեկամական երկրներից» ներկրել ծիրան, բալ, կեռաս, նեկտարին, սալոր, արմավ (խուրմա):
2022-ի հունվարի 1-ից արգելքի տակ են հայտնվել 18 տեսակի պարենային ապրանքներ, դրանց թվում՝ խոշոր եղջերավոր անասունների ու խոզի միսը, երշիկեղենը, ինչպես նաեւ կաթնամթերքը, միրգ-բանջարեղենը, ընկուզեղենն ու հրուշակեղենը:
Սկզբում որոշումը վերաբերում էր Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ալբանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսլանդիայից, Նորվեգիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Չեռնոգորիայից եւ Շվեյցարիայից ներմուծված ապրանքներին:
Մոտ մեկ ամիս անց ցանկում ընդգրկվել են նաեւ Lիխտեյնշտեյնն ու Սերբիան։