Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվե կանցկացնի՝ հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը։ Ըստ նրա՝ քվեարկությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2023-ի հոկտեմբերի 19-ին:
«Շոտլանդիայի անկախության ժամանակը եկել է»,- համզոմունք է հայտնել Սթերջենը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա երկրորդ անգամ հանրաքվե անցկացնել, քանի որ շոտլանդացիները 2014-ին արդեն հայտնել են իրենց կարծիքը։ Այն ժամանակ շոտլանդացիների 55%-ը դեմ է արտահայտվել Բրիտանիայից անկախանալու գաղափարին: