Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարի` Մելանի Ժոլիի՝ Հայաստանում դեսպանատուն բացելու մտադրության մասին հայտարարությանն է արձագանքել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու եւ դեսպան նշանակելու՝ Կանադայի որոշումը։ Սա եւս մեկ քայլ է հայ-կանադական հետեւողականորեն զարգացող հարաբերությունների համատեքստում, որն է՛լ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ գործակցությունը»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Միրզոյանը։