Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին Ազգային Ժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններում մեծ առաջընթաց չի տեսնում։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում:
Ռուբեն Ռուբինյանը մասնավորապես նշել է, որ թուրքական կողմի հետ բանակցություններում կոնկրետ փաստաթուղթ չի քննարկվում։ Փոխխոսնակը հավելել է, որ հանդիպումը Երեւանում շարունակելու մասին թուրքական կողմի առաջարկը ենթադրում է, որ թուրք գործընկերները գործընթացը երկկողմանի են համարում։ Սակայն, ըստ Ռուբինյանի, այդ համատեքստում փոքր-ինչ տարօրինակ է հնչում թուրք գործընկերների հայտարարությունները, ըստ որոնց որ իրենք գործընթացը համաձայնեցնում կամ համակարգում են Ադրբեջանի հետ։
«Բայց կրկնեմ, որ այս գործընթացում կարեւորը քաղաքական կամքն է։ Եթե կա քաղաքական կամք, մնացած հարցերը հեշտ հաղթահարելի են»,- շեշտել է Ռուբինյանը։