Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետեւանքով ճանապարհահատվածի երթեւեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթեւեկությամբ։