ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Ադրբեջանի ակնկալած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, եւս մեկ անգամ բացառել է, որ միջանցքի տրամաբանությամբ ճանապարհ կարող է լինել։
Ի պատասխան հունիսի 29-ին Աշխաբադում Մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովին Ալիեւի՝ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է դառնում» հայտարարությանը Գրիգորյանը նշել է, որ ոչ միայն Երեւանը, այլեւ Մոսկվան ու Բրյուսելն են դրա մասին ասել։
Գրիգորյանը, մասնավորապես, հիշեցրել է Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի խոսքը, ըստ որի՝ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվելու։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ ԵՄ խորհրդի նախագահ Միշելը եւս նման հայտարարություն է արել։