Հռոմում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ տեղը: Մեր ըմբիշները վաստակել են վարկանիշային 97 միավոր:
Առաջին տեղը վստահորեն զբաղեցրել է հինգ մեդալ՝ երկուական ոսկի եւ արծաթ նվաճած եւ վարկանիշային հաշվարկով 141 միավոր վաստակած Վրաստանի հավաքականը։ Երկրորդ հորիզոնականում է 118 միավոր վաստակած Թուրքիան, երրորդը՝ 103 միավոր վաստակած Ուկրաինան, չորրորդը՝ 102 միավոր վաստակած Ադրբեջանի հավաքականը։
Ընդհանուր առմամբ մեդալ են նվաճել 16 երկրների հավաքականներ: Մեդալների ընդհանուր քանակով առաջինը Թուրքիայի ընտրանին է` 6 մեդալ: Ոսկի են նվաճել 8 երկրների ըմբիշներ` 2-ական Վրաստանից եւ Ադրբեջանից, 1-ական` Հայաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Մոլդովայից եւ Էստոնիայից: