Ռուսաստանի Պետդուման հունիսի 29-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է երկրում ճանաչել Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականները։
ՌԴ կառավարությունը Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները ճանաչելու հարցը սկսել է քննարկել դեռեւս մարտի վերջից։
Ներկայում վերոնշյալ հոդվածով սահմանվում է տրանսպորտային միջոցներ ղեկավարելու արգելքը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականների հիման վրա ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս, որն անմիջականորեն առնչվում է տրանսպորտային միջոցների կառավարմանը։
Նման կանոն է կիրառվում նաեւ Ղրղզստանի, ինչպես նաեւ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությամբ ռուսերենը սահմանվում է որպես պաշտոնական լեզու: