ԵՄ հակաճգնաժամային կառավարման գծով եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունն ի վիճակի չէ հակամարտությունից հետո իր բյուջետային պահուստներից միջոցներն օգտագործելու Ուկրաինայի վերականգնման համար։
Պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունն, իհարկե, պետք է գործի դնի ավելի շատ միջոցներ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» հետեւանքների, ինչպես նաեւ ներքին դժվարությունների եւ գլոբալ ճգնաժամերի հաղթահարման համար:
Լենարչիչը նշել է, որ Եվրամիությունը քննարկում է օգնություն ցույց տալու մի քանի միջոցներ, դրանց թվում տրաստային հիմնադրամի կամ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով կիրառված սխեմային հարիր «փոխառությունների համատեղ սխեմայի» ստեղծման եղանակով։
«ԵՄ-ի բյուջեում ներքին պահուստների որոնումը, միանշանակորեն, բացառվում է, քանի որ այդ պահուստներն այլեւս չկան,- նշել է Լենարչիչը։