Ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինան գրավելու նախնական ծրագիրը պահպանվում է, եւ Մոսկվան շարունակելու է հարձակումը։
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ պատերազմը կարող է ավարտվել մինչեւ 2022-ի վերջը, Քիրբին նշել է, որ չի կիսում Վլադիմիր Զելենսկու լավատեսությունը:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության խոսնակը համոզմունք է հայտնել, որ պատերազմը կարող է ավարտվել թեկուզ այսօր, եթե Պուտինը ճիշտ քայլեր անի, բայց Կրեմլի ղեկավարը, ըստ Քիրբիի, բանակցելու մտադրություն չի ցուցաբերում:
Ըստ Պենտագոնի խոսնակի՝ նման հանգամանքներում ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային եւ ամրապնդել նրա պաշտպանությունը: