Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022-ի հունվար-մայիսին կարտոֆիլի արտահանման ծավալներն աճել են, իսկ ստացված եկամուտները` նվազել:
Ներմուծման ծավալը կրկնակի կրճատվել է, թեեւ վճարված գումարը գերազանցում է նախորդ տարվա արժեքը։
Geostat-ի տվյալներով՝ 2022-ի 5 ամիսներին Վրաստանից արտահանվել է ավելի քան 20 հազար տոննա կարտոֆիլ՝ 4,698 միլիոն դոլար արժողությամբ: 2021-ի նույն ժամանակահատվածում արտահանվել է 5,163 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 15 հազար տոննա կարտոֆիլ։ Այս տարի ապրանքի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է։
ՀՀ-ից գնել է 0,6 տոննա, արտահանել ՀՀ ՝ 1154 տոննա կարտոֆիլ
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2022-ի 5 ամսում Վրաստանը գնել է 3109 տոննա կարտոֆիլ՝ 1,881 միլիոն դոլար արժողությամբ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գնել է 6524 տոննա՝ 1,425 միլիոն դոլար արժողությամբ։
2022-ի հունվար-մայիսին Վրաստանը Գերմանիայից գնել է 1,047 միլիոն դոլարի՝ 1159 տոննա, Թուրքիայից՝ 217,5 հազար դոլարի՝ 1005 տոննա, Ադրբեջանից՝ 246,6 հազար դոլարի՝ 439,7 տոննա, Նիդերլանդներից՝ 308,1 հազար դոլարի՝ 371,5 տոննա, Ֆրանսիայից՝ 6242,3 հազար դոլարի՝ 5 տոննա, Եգիպտոսից՝ 6,6 հազար դոլարի՝ 24 տոննա, Պակիստանից՝ 5,4 հազար դոլարի՝ 23,5 տոննա, Իրանից՝ 6,7 հազար դոլարի՝ 22,5 տոննա, Հայաստանից՝ 450 դոլարի՝ 0,6 տոննա կարտոֆիլ։
2022-ի հունվար-մայիսին Վրաստանը Ադրբեջան է արտահանել 1,389 միլիոն դոլարի՝ 1140 տոննա, Ռուսաստան՝ 2,902 միլիոն դոլարի՝ 7 090 տոննա, Հայաստան՝ 357,5 հազար դոլարի՝ 1154 տոննա, Մոլդովա՝ 18,5 հազար դոլարի՝ 185,4 տոննա, Ուկրաինա՝ 17,3 հազար դոլարի՝ 170,9 տոննա, Էստոնիա՝ 13,2 հազար դոլարի՝ 44,18 տոննա կարտոֆիլ: