Ըստ ադրբեջանական լարտվամիջոցների՝ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել։
Այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի թվային զարգացմանն ու տրանսպորտի նախարարությանն առընթեր Էլեկտրոնային անվտանգության ծառայության եւ իսրայելական Technion համալսարանի միջեւ։
Ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնն առաջիկա 3 տարիներին ավելի քան 1000 մասնագետ կպատրաստի։
Ծրագրի շրջանակում դասընթացները կանցկացնի Բաքվում Technion համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: