Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Վիեննայում մեկնարկեց Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հանդիպումը:
Հատուկ բանագնացների նախորդ երկու հանդիպումները նույնպես տեղի էին ունեցել Ավստրիայի մայրաքաղաքում, իսկ առաջին անգամ նրանք hանդիպել էին Մոսկվայում: Բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է:
Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հունիսի 30-ին Ազգային ժողովում իր ելույթում հայտարարել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններում մեծ առաջընթաց չի տեսնում։
Ռուբինյանը մասնավորապես նշել է, որ թուրքական կողմի հետ բանակցություններում կոնկրետ փաստաթուղթ չի քննարկվում։ Փոխխոսնակը հավելել է, որ հանդիպումը Երեւանում շարունակելու մասին թուրքական կողմի առաջարկը ենթադրում է, որ թուրք գործընկերները գործընթացը երկկողմանի են համարում։
Սակայն, ըստ Ռուբինյանի, այդ համատեքստում փոքր-ինչ տարօրինակ են հնչում թուրք գործընկերների հայտարարությունները, ըստ որոնց՝ իրենք գործընթացը համաձայնեցնում կամ համակարգում են Ադրբեջանի հետ։