Իսրայելի նախկին արտգործնախարար Յաիր Լապիդը պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը։
Լապիդը ստանձնել է վարչապետի պարտավորությունները, քանի որ Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հրաժարվել է Կնեսետի առաջիկա ընտրություններին մասնակցելուց։ Բենեթը կպահպանի Իսրայելի փոխվարչապետի պաշտոնը:
Լապիդը կղեկավարի կառավարությունը մինչեւ նոյեմբեր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախարարների նոր կաբինետի ձեւավորումը: