ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի եւ Բելառուսի տարածաշրջանների IX համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ աննախադեպ քաղաքական ճնշումը, Արեւմուտքի պատժամիջոցները Ռուսաստանին եւ Բելառուսին մղում են արագացնել ինտեգրման գործընթացը:
Պուտինը ընդգծել է, որ միասին ավելի հեշտ կլինի նվազագույնի հասցնել անօրինական պատժամիջոցների վնասը, ավելի հեշտ յուրացնել պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությունը, նոր իրավասություններ մշակել եւ ընդլայնել համագործակցությունը բարեկամ երկրների հետ։
Ռուսաստանի առաջնորդը նաեւ հայտնել է, որ ՌԴ-ն ու Բելառուսը մտադիր են զարգացնել համագործակցությունն ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ պարարտանյութերի ու պարենի համաշխարհային շուկաներ մատակարարելու հարցում։