Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ի եւ Ուկրաինայի հետ հարաբերությունների մասով կշարունակի հավասարակշռված քաղաքականություն վարել:
Նա նշել է, որ Թուրքիան ներկայում որոշակի կապեր ունի Ռուսաստանի հետ, նա կարեւորել է այն հանգամանքը, որ Թուրքիայի սպառվող բնական գազի մինչեւ 40 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից։
«Բացի դրանից, իրականացվում է «Աքքույու» ատոմակայանի նախագիծը, որի չորրորդ էներգաբլոկի հիմնումը նախատեսված է առաջիկա ամիսներին, հնարավոր է նաեւ հուլիսին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը հույս է հայտնել, որ 2023-2024 թվականներին ԱԷԿ-երը շահագործման կհանձնվեն։
«Թուրքիան կշարունակի սերտ շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ՝ հավասարակշռելով իր քայլերը։ Մենք դեմ ենք Անկարայի դիվանագիտական ջանքերի ճգնաժամին»,- ընդգծել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական գործողությունների մեկնարկից հետո միջազգային հարաբերություններում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում նոր էջ է բացվել։