Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա: Այցի ընթացքում բանակցություններ կվարի նախագահ Բաշար Ասադի եւ նրա պաշտոնակից Ֆեյսալ Միկդադի հետ:
Դամասկոսի օդանավակայանում Աբդոլահիանը լրագրողներին հայտնել է, որ Թեհրանը ձգտում է բարելավելու հարաբերությունները Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության հաստատման ճանապարհով:
«Մեր խնդիրն այն է, որ թույլ չտանք ճգնաժամի առաջացում եւ փորձենք շարժվել դեպի խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն՝ հաղթահարելով երկու պետությունների միջեւ առկա տարաձայնությունները, որոնք սերտ հարաբերություններ ունեն Իրանի հետ»,- շեշտել է դիվանագետը:
Ըստ Իրանի արտգործնախարարի՝ Թեհրանում ըմբռնումով են մոտենում Սիրիայի հյուսիսում իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին:
«Այդուհանդերձ, մենք կտրականապես դեմ ենք ռազմական գործողության անցկացմանը եւ կփորձենք հարցը կարգավորել դիվանագիտական միջոցներով»,- ընդգծել է Աբդոլահիանը: