ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, ըստ որի հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանականգերատեսչություննն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։