Ուկրաինայի ռազմավարական հաղորդակցությունների եւ տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտնել է, որ տվյալներով ռուսական ներխուժման արդյունքում շուրջ 800 հազար ուկրաինացի կորցրել է ավելի քան 15 միլիոն քառակուսի մետր կացարանը։
Ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար, Գերագույն ռադայի պատգամավոր Ելենա Շուլյակը մանրամասնել է, որ ռուսական ուժերի հռթիռակոծություններից եւ ռմբակոծումներից ամենից շատ տուժել են Դոնեցկի, Խարկովի, Կիեւի եւ Չեռնիգովի մարզերի բնակֆոնդերը։
Շուլյակը հավելել է, որ շուրջ 220 հազար ուկրաինացի դիմել են պետությանը՝ հիմնովին ավերված բնակարանների կամ առանձնատների համար փոխհատուցում ստանալու համար։