Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել:
Զրույցի ընթացքում Շառլ Միշելը ընդգծել է Եվրամիության համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը։
Եվրոպայի խորհրդի նախագահը նշել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման եւ տրանսպորտային եւ հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ։
Անդրադառնալով Շառլ Միշելի նախաձեռնությամբ եւ եռակողմ հանդիպումներինը եւ այդ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման ու սահմանագծման, տրանսպորտային եւ հաղորդակցության ուղիների բացման շուրջ բանակցությունները կհանգեն իրական արդյունքների։