Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հուլիսի 4-ից մինչեւ 2023-ի հուլիսի 4-ը, արգելվում է ցորենի եւ գարու արտահանումը։
Օրեր առաջ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտարարել էր, այս որոշման պատճառը երկրի պարենային անվտանգության ապահովումն է։
Ըստ նախարարի՝ կարեւոր է, որ տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառվեն միայն ներքին շուկայում։
Նախարարի պարզաբանմամբ՝ Թեեւ Վրաստանն ամբողջությամբ կախված է ցորենի ներմուծումից (տարեկան 500 հազար տոննա) եւ չի կարողանում արտահանում իրականացնել քիչ արտադրանքի պատճառով, սակայն, ըստ Շամուգիայի, ներկա իրավիճակում վտանգ կա, որ երկրից որոշակի քանակությամբ ցորեն կարտահանվի։