Շանհայի Հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի եւ կենտրոնասիական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Լի Լիֆանը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն արեւելյան թեւում մեծացնելու, ինչպես նաեւ դաշինքի Արագ հակազդման ուժերը 40 հազարից մինչեւ 300 հազար ավելացնելու՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընդունած որոշումը:
Չինացի փորձագետը նշել է, որ ռազմական ներուժի մեծացումը դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման ջանքերի մի մասն է, եւ դա ավելի մեծ չափով արվում է արեւելաեվրոպական որոշ երկրների ոգեշնչելու եւ մոլորության մեջ գցելու նպատակով:
«Դա կարող է սաստկացնել ներքին լարվածությունը եւ խախտել եվրոպական անվտանգության կառուցվածքը, ինչը չի համապատասխանում խաղաղության շահերին ամբողջ աշխարհում»,- շեշտել է փորձագետը։
Մադրիդում հունիսի 28 – 30-ը տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով՝ ընդունվել է ՆԱՏՕ-ի նոր Ռազմավարական հայեցակարգը, որը համարվում Է դաշինքի ճանապարհային քարտեզը առաջիկա 10 տարվա համար:
ՆԱՏՕ-ի նոր Ռազմավարական հայեցակարգում Ռուսաստանը համարվել է «անմիջական սպառնալիք»: Փաստաթղթում ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է Չինաստանը, որը, թեեւ չի դիտվում որպես ուղղակի ռազմական հակառակորդ, սակայն համավել է համակարգային մարտահրավեր եւ մրցակից: