Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների անկախության օրվա առիթով։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս տարի ԱՄՆ-ի նախագահին շնորհավորական հեռագիր չի ուղարկվի։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022-ին Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետին է հասել, ուստի այս պայմաններում դժվար թե նպատակահարմար համարվի շնորհավորական ուղերձ հղելը։